Անկախության 25-ամյակին համաներում չի՞ լինելու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»-ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։
Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]