ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձևավորվել, թե համաներում է լինելու, «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձևավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:
Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը, մասնավորապես, Առաջին հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի մասին է:
Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչև այդ՝ 2011-ին, 2009-ին:
Համաներման ակտը, որպես կանոն, մինչև վերջին պահը գաղտնի է պահվում:
«Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցառում չի սպասվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]