211652_close_icon
views-count6672 դիտում article-date 09:42 25-03-2015

Համաներում, այնուամենայնիվ, լինելու է. մասնագետների խումբն աշխատում է համաներման տեքստի վրա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ այս օրերին շատ է խոսվում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու մասին, սակայն պաշտոնապես դեռ որևէ հստակ տեղեկություն չկա: Արդարադատության նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել կլինի՞ համաներում, թե՞ ոչ հիշեցնելով, որ դա բացառապես նախագահի իրավասությունն է: Նախագահականից էլ լռում են: Ըստ տեղեկությունների՝ համաներում լինելու է, և այս օրերին մասնագետների համապատասխան խումբն աշխատում է համաներման տեքստի վրա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր