5658 դիտում
22:57 13-09-2016
Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացվեց Սննդի եվրոպական 8-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թվականի սեպտեմբերի 3-ից 11-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացվեց Սննդի եվրոպական 8-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին: Փառատոնի կազմակերպիչների և Լեհաստանում ՀՀ դեսպանության միջև նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս անցյալ տարի: Հեղինակավոր այդ փառատոնին Հայաստանին նման կարգավիճակով մասնակցում էր Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ:
Փառատոնի ընթացքում, Լյուբլինի կենտրոնական մասում, անմիջապես քաղաքապետարանին հարող տարածքում հայկական ճաշատեսակները ներկայացվել էին Լեհաստանի տարբեր քաղաքներում` Լյուբլինում, Կրակովում, Շեցինում գործող հայկական ռեստորանները, իսկ փառատոնի կազմակերպիչները հատուկ հյուրի կարգավիճակով Լյուբլին էին հրավիրել Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանին, որը փառատոնի բոլոր օրերի ընթացքում հայկական ճաշատեսակներ պատրաստելու վարպետության դասընթացներ էր անցկացնում ոչ միայն պրոֆեսիոնալ խոհարարների, այլև փառատոնին մասնակցող հասարակ մարդկանց համար: Հայկական ճաշատեսակների ներկայցման հարցում ակտիվորեն ներգրավված էր նաև լեհաստանաբնակ հայազգի խոհարար Դիանա Վոլոխովա Սարգսյանը:
Փառատոնին հատուկ հրավիրված գլխավոր հյուրերից էր նաև Լեհաստանում հայտնի հեռուստատեսային հաղորդավար, խոհանոցային հեղինակային ծրագրերի վարող հայկական արմատներով լրագրող Ռոբերտ Մակլովիչը, որն ամենուր ներկայացնում էր հայկական խոհանոցի բացառիկությունը, բնական և պատմական ծագում ունեցող ուտեստների առանձնահատկությունները և Հայաստան կատարած իր այցից ստացած անմոռանալի դրական տպավորությունները:
Սննդի եվրոպական փառատոնի կարևոր մասն էին կազմում բազմաթիվ մշակութային միջոցառումները, որոնց պաշտոնականը մեկնարկը տրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 4-ին: Լյուբլինի տարբեր ցուցասրահներում կազմակերպվել էին Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչներ Գագիկ Պարսամյանի, Հովհաննես Ղազարյանի և Գրիգոր Ասլանյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսները, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձներին:
Փառատոնի վերջին օրը գլխավոր համերգային բեմը պատկանում էր հայկական երաժշտությանը: Համերգով հանդես եկան Լեհաստանում բնակվող հայազգի երաժիշտներից կազմված «Հաբիյարջան» համույթը, որն ընդհատվում էր Հայաստանից հատուկ հրավիրված մեկ այլ պատվավոր հյուրի` Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով նորագույն զգեստների ցուցադրությամբ:
Փառատոնի ամփոփիչ համերգի իրավունքը ևս տրված էր հայերին: Իր գեղեցիկ կատարումներով մենահամերգով հանդես եկավ Լեհաստանում բնակվող հայազգի երգչուհի Աիդան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
8165 դիտում
16:07 23-07-2018
Երևանում անցկացվեց Ձմերուկի 6-րդ փառատոնը. այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հոբելյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԱ
2838 դիտում
22:21 04-09-2017
Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լեհաստանի Բիալստոկ քաղաքում
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ