Նազարբաևը ժամանել է Ուզբեկստան՝ հարգանքի տուրք մատուցելու Քարիմովի հիշատակին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր՝ սեպտեմբերի 12-ին, աշխատանքային այցով ժամանել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Սամարղանդում նա հանդիպել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատարի և Քարիմովի հարազատների հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 6-ին ժամանել էր Սամարղանդ՝ հարգելու Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը:
Քարիմովը, որը 78 տարեկան հասակում վախճանվել է սեպտեմբերի 2-ին, հողին էր հանձնվել իր հայրենի Սամարղանդ քաղաքում: