211652_close_icon
views-count1774 դիտում article-date 20:59 17-11-2015

Այցելություն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության կրթահամալիրում, հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում, ֆրանսիացի փորձագետների կողմից անցկացվում է «Ամբոխների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցում են ոստիկանության հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված ծառայողներ: Դասընթացի նպատակն է՝ բարձրացնել ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, ծանոթանալ ոլորտում միջազգային փորձին, բարձրացնել ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության աստիճանը: Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ֆրանսիացի գործընկերների հետ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Հայ ոստիկանների այցը դեսպանատուն խորհրդանշական էր. ծառայողական պարտականություններ կատարելիս զոհվել են ֆրանսիացի ոստիկաններ՝ կրկին փաստելով, որ ոստիկանն է քաղաքացու ապահովության երաշխավորը՝ նաեւ՝ կյանքի գնով, ոստիկանն է առաջին գծում՝ ամենուր, անկախ ազգային պատկանելությունից ու քաղաքացիությունից: Ոստիկանության կրթահամալիրի կողմից ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին դեսպանատան մոտ, նաեւ ցավակցական նամակ հանձնվեց դեսպանին՝ ոգեկոչելով բոլոր զոհերի եւ ֆրանսիացի գործընկերների հիշատակը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր