Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
                        Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Են Խոն չհայտարարված այցով ժամանել է Չինաստան, հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը։ 
Այցի նպատակը չի նշվում։ 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեան, կրկին խախտելով ՄԱԿ ԱԽ-ի՝ միջուկային փորձարկումներն արգելող բանաձևը, իրականացրեց 5-րդ փորձարկումը։ Այն առաջացրեց նաև 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ 
Ժամեր առաջ Հարավային Կորեան հայտարարել է, որ Փհենյանը հերթական միջուկային փորձարկումն է նախապատրաստում։ Այդ եզրակացությանը փորձագետները եկել են՝ ուսումնասիրելով հյուսիսկորեական պոլիգոնի արբանյակային լուսանկարները դիտելուց հետո։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

