211652_close_icon

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

views-count1045 դիտում article-date 13:26 07-03-2023
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի իր մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում չհայտարարված այցով ժամանել է Իրաք: Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով Իրաքի կառավարական կառույցներում իր ունեցած աղբյուրին։

Նրա տվյալներով՝ Օսթինը Բաղդադում բանակցություններ պետք է անցկացնի Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանիի հետ, որից հետո մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ քաղաք, որտեղ կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ։ Մինչ այդ ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին չէր հաղորդվում։

Մարտի 5-ին Օսթինը սկսել է իր մերձավորարեւելյան շրջագայությունը՝ առաջին այցը կատարելով Հորդանան, նա  նախատեսում է այցելել նաեւ Եգիպտոս եւ Իսրայել:

Լլոյդ Օսթինը նշել է, որ իր այցով մտադիր է հաստատել Վաշինգտոնի եւ Բաղդադի միջեւ ռազմավարական գործընկերության կարեւորությունը։

Նմանատիպ նյութեր