211652_close_icon
views-count14638 դիտում article-date 20:45 11-09-2016

Մեր մանկության «Կախարդական լավաշը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական լեռնաշխարհի երկրներում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծվեց լավաշը։ Գաղափարը կայանում էր նրանում, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ քիչ ժամանակ, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։ Լավաշի չորանալուց հետո նրա վրա ցանում էին ջուր, և այն փափկում էր ու նորից դառնում օգտագործման ենթակա։ Այն պատրաստում են թոնրում։ Լավաշն առավելապես տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և կովկասյան ու արևելյան այլ երկրներում։ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել, որ ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր