Մոսկվայի զբոսայգիներից մեկում տղամարդու թաղած մարմին են հայտնաբերել՝ ձեռքը դուրս մնացած
Մոսկվայի հարավ-արևելքում՝ «Կուզմինկի-Լյուբլինո» զբոսայգում, հայտնաբերվել է ձեռքը դուրս մնացած տղամարդու թաղված դի: Այս մասին հայտնում է НТВ-ն:
Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդու մարմինը թաղված է եղել 30 սմ խորության վրա և գտնվել է այնտեղ մոտ 3-4 ամիս:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 45 տարեկան տղամարդ է:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տղամարդու ինքնությունը պարզելու նպատակով: