211652_close_icon

Անհայտ անձը կրակ է արձակել Ֆրանկֆուրտի զբոսայգիներից մեկում

views-count2168 դիտում article-date 23:37 02-04-2014
Ֆրանկֆուրտի զբոսայգիներից մեկում անհայտ անձը կրակ է բացել սպանելով 29֊ամյա տղամարդու, ևս 2֊ը ծանր վիրավոր են։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Նիդեր Էշբախ թաղամասում։ Հանցագործին հաջողվել է փախչել։ Նրա որոնման աշխատանքներում ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ են ընդգրկվել։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն, նշել է ոստիկանության ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր