Ռիո դե Ժանեյրոյի զբոսայգիներից մեկում օդում նկարահանող հատուկ սարքը մարդկանց վրա է ընկել. կա 3 տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական զբոսայգում օդում նկարահանող հատուկ տեսախցիկը անսպասելի վայր է ընկել գետնին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Միջադեպի հետևանքով առնվազն 3 հոգի տուժել է: Նրանցից մեկին պատգարակով հոսպտալացրել են Օլիմպիական զբոսայգի ժամանած շտապօգնության աշխատակիցները:
Ըստ տեղեկությունների՝ տեսախցիկը պատկանում էր Օլիմպիական միջազգային կոմիտեին, որը հեռուստատեսությամբ ուղիղ եթեր էր ապահովում: