Կալիֆորնիայում պատշգամբ է փլուզվել. կան զոհեր
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բերկլի քաղաքում փլուզվել է բնակելի շենքի 4-րդ հարկի պատշգամբը, ինչի հետեւանքով իռլանդացի 5 ուսանող է մահացել:
Եւս 8 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Արտակարգ դեպքի հանգամանքները քննվում են: