211652_close_icon

Մերձմոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել

views-count3402 դիտում article-date 11:06 11-09-2016
Մերձմոսկվայի Լենինսկի շրջանում սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Մերձմոսկվայի ԱԻՆ ծառայությունից: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տարածքում տեղակայված խոշոր պահեստներից մեկում, իսկ հրդեհի մակերեսը կազմում է մի քանի հազար քմ: Լուսադեմին հրդեհը մեկուսացվել է, սակայն այս պահին նշված վայրում դեռ աշխատում են հրշեջ- փրկարարները: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր