Փիթեր Քութուջյանը Միդլսեքս մարզի շերիֆ է վերընտրվել
Փիթեր Քութուջյանը, հաղթելով մրցակից Բերի Քելեհերին, վերընտրվել է ԱՄՆ Միդլսեքս մարզի շերիֆի պաշտոնում, այդպիսով ստանալով հնարավորություն Մասաչուսեթս նահանգում դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել վերջնական ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերին, հայտնում է [url=http://armenianweekly.com/2016/09/09/koutoujian-wins-re-election/]Armenian Weekly[/url]-ն:
Փիթեր Քութուջյանը զբաղեցնում է շերիֆի պաշտոնը 2011-ից: Նա մեծ ջանք է գործադրել Բոսթոնում Հայկական ժառանգության պարկի բացման գործում, ինչի համար և պարգևատրվել «Մխիթար գոշ» մեդալով:
Քութուջյանի պապը Հայոց Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ է գաղթել Արևմտյան Հայաստանից և բնակություն հաստատել Մասաչուսեթս նահանգի Ուոլթեմ քաղաքում: