211652_close_icon

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին

views-count3884 դիտում article-date 16:04 27-05-2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետի հեռագրում ասված է. «Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտի քրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենք խստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այս անմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: Իմ խորին ցավակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Նմանատիպ նյութեր