837 դիտում
17:25 17-09-2014
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի:
«Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը: Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների և դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը վերաբերող ոլորտներում:
Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարևորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. «Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության»: Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին և երկու երկրներում պատիժների կատարման հարցերին: Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը և հստակեցրել առաջիկա անելիքները:
Տեղեկացնենք, որ 2011-ից Փիթեր Քութունջյանը Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար: 2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քութուջյանին պարգևատրել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ միջազգային ճանաչման գործունեության պաշտպանության համար երախտապարտության շքանշանով»:
Նմանատիպ նյութեր
3148 դիտում
16:45 10-09-2016
Փիթեր Քութուջյանը Միդլսեքս մարզի շերիֆ է վերընտրվել
1113 դիտում
14:07 26-07-2021
Հանդիպում ԲԴԽ-ում՝ «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ
784 դիտում
21:13 24-05-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին
Այս բաժնից
598 դիտում
18:27 04-10-2024
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
814 դիտում
18:14 04-10-2024
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկա
682 դիտում
18:02 04-10-2024
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին