Թուրքիայում ոստիկանների հավաքագրում է հայտարարվել
Թուրքիայում ոստիկանական ծառայության անցնելու համար հավաքագրում է հայտարարվել։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է Sabah թերթը։
Վերջինի խոսքով՝ ոստիկանական համակարգն ունի ևս 20 հազար ծառայողի կարիք, որոնցից միայն 10 հազարը ծառայության կանցնեն հատուկ նշանակության ջոկատներում։
Ներկա պահին թուրքական ոստիկանությունում աշխատում է շուրջ 376 հազար մարդ։ Հեղաշրջման դեմ պայքարի շրջանակներում թուրքական իշխանություններն աշխատանքից ազատել էին 7 հազարից ավելի ոստիկանի։