211652_close_icon
views-count1577 դիտում article-date 11:39 10-09-2016

Սիրիայի ընդդիմությունը տվել է հրադադարի մասին իր համաձայնությունը

Սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցերով գերագույն հանձնաժողովը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև Սիրիայում հրադադար ձեռք բերելու մասին նախաձեռնությանը, եթե կառավարական ուժերը պահպանեն հրադադարի ռեժիմը, հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին, փոխանցում է Tass-ը։ Նա նշել է, որ այդ ամենի համար անհրաժեշտ է, որպեսզի Լավրովի ու Քերրիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չխախտվի, այդ թվում՝ Դամասկովի կողմից։ Վերջինիս խոսքով՝ պետք է սեփական աչքերով տեսնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ռազմաօդային ուժերն իրականում չեն կիրառվում։

Նմանատիպ նյութեր