Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխհամաձայնությանը:
«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը։ Հուսով ենք՝ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են լիակատար հրադադարի մասին: