211652_close_icon
views-count796 դիտում article-date 18:00 09-09-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակչի (16 տարեկան) մատին մատանի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները Մ. Ա.-ին (1998 թ. ծնված) շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել են «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մատանին դուրս են բերել: *** Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Նարեկացի թաղամասի թիվ 30 շենքի 8-րդ հարկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Ե.-ին (1950 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր