211652_close_icon
views-count1968 դիտում article-date 19:54 09-09-2016

«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում, Դնեպրի ձախ ափին գտնվող ցուցահանդեսային կենտրոնում

«Եվրատեսիլ-2017» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կիևում, հաղորդում է [url=https://112.ua/obshchestvo/evrovidenie-2017-proydet-v-kieve-337435.html]112 Украина[/url] հեռուստաալիքը: Մրցակցային ընտրության արդյունքը հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Զուրաբ Ալասանիան: Քվեարկության արդյունքում Կիևը ստացել է 19, Օդեսան` 2 ձայն: Մրցույթն անցկացվելու է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, որը գտնվում է Դնեպրի ձախ ափին: Կենտրոնի վերակառուցումն արդեն սկսված է, ձայնային և տեխնիկական հնարավորությունները բարելավվում են:

Նմանատիպ նյութեր