211652_close_icon
views-count1531 դիտում article-date 20:00 09-09-2016

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար ամուսնու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել ամուսնու նկատմամբ՝ կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. օգոստոսին ահազանգ է ստացվել, որ ամուսինը վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են տան բակում, որի ընթացքում ամուսինը ձեռքերով, ապա նաև մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին։ Վերջինիս պատճառված վնասվածքները փորձագետների կողմից գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել ամուսնուն որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր