211652_close_icon
views-count7067 դիտում article-date 09:54 09-09-2016

ՀՀ նոր գլխավոր դատախազ է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Վերջինս, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն էլ, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։ Բանն այն է, որ Արթուր Դավթյանին նշանակելիս մոռացել էին Դատախազության մասին ՀՀ օրենքի այն պահանջը, որ գլխավոր դատախազի «պաշտոնակատար պետք է նշանակվի տեղակալներից տարիքով ավագը։ Մեր տեղեկություններով, Արթուր Դավթյանն այսօր արդեն Ազգային ժողովում կհանդիպի խմբակցությունների հետ։ Այնուհետև խորհրդարանը Գևորգ Կոստանյանի հրաժարականն ընդունելուց հետո կկազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։ Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժոդովը՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր