Հայաստանից ներկայացուցիչ՝ Էկվադորում կայանալիք ELAP 2016 միջոցառմանը
ELAP 2016 (Encuentro Latinoamericano Progresista` Լատինամերիկյան առաջադիմական հանդիպում) ամենամյա միջոցառումը այս տարի տեղի կունենա Էկվադորի Կիտո և Գուայաքիլի քաղաքներում սեպտեմբերի 28, 29, 30 -ին:
ELAP-ը քաղաքական մտորումների մի հաթրակ է, որն համախմբում է լատինամերիկյան և աշխարհի տարբեր երկրների նշանավոր գործիչների՝ քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցեր ու զարգացնելու ձախակողմնյանների նորացված օրակարգի կառուցումը:
Այն օպտիմալ մի ասպարեզ է տարածաշրջանային և միջազգային նոր կարծիքների ու մտահաղացումների համար: ELAP-ը քաղաքական նոր մտորումների ի հայտ գալու ու կյանքի կոչելու համար նախատեսված ամենամյա միջոցառում է, որը փորձում է խորացնել հայրենիքի համար արվող հեղափոխությունն ու ավելացնել միջազգային աջակցությունը:
Միջոցառումը կազմակերպել է «Alianza PAIS» քաղաքական շարժումը՝ Միջազգային հարաբերությունների հիմնական հանձնաժողովի միջոցով:
Միջոցառումը բաղկացած է երկու մասից՝ բաց հրապարակային քննարկումից, որի ընթացքում քննարկվում են ընթացիկ հարցերը, և վերջնական հռչակումից, որի ժամանակ հայտարարվում են յուրաքանչյուր հանդիպման արդյունքները:
Այս տարի միջոցառման վերջում կներկայացվեն նաև Էկվադորի նախագահի ու փոխնախագահի թեկնածուները, ազգային ժողովի անդամների ցանկը, ինչպես նաև «Alianza PAIS» կուսակցության 2017- 2021թթ կառավարման ծրագիրը:
ELAP 2016-ի պաշտոնապես հրավիրյալների ցանկում կլինի նաև ներկայացուցիչ Հայաստանից՝ ի դեմս «Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի:
[url=http://newsecuador.ec/one_news?id=4314]«Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպություն [/url]