211652_close_icon
views-count51654 դիտում article-date 19:05 08-09-2016

Հրազդանում վրաերթի հետևանքով մահացած 7-ամյա երեխայի հայրը, ով դանակահարել էր խմած վարորդին, տեղափոխեցին դատարան. «Դե եկ, վարդապետ, ու մի խենթացի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արման Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աշոտ Խաչիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի որոշումը և Գ. Խամփերյանը վերցվեց երկասմյա կալանքի: Նրան, ով սեպտեմբերի 5–ին դանակի մի քանի հարվածով սպանության փորձ էր կատարել իր 7-ամյա տղային մահվան ելքով վրաերթ կատարած, խմած, 38-ամյա Վանիկ Սարգսյանի նկատմամբ՝ կալանքի որոշում կայացնելուց հետո դատավորը որոշել է արդեն նրան 700 հազար դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակել։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/05/94726/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին վենդետա-դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 38-ամյա Վանիկ Սարգսյանը: Վ. Սարգսյանը հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամասում գտնվող Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանի մոտից: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Վ. Սարգսյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 53 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանը, ում ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում կարողացել էին հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր