211652_close_icon

ՀՀ ՊՆ 1-ին Բանակային զորամիավորումում անցկացվել է շտաբային մարզում

views-count1658 դիտում article-date 15:46 08-09-2016
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները: Շտաբային մարզումներն անցկացվել են պաշտպանական գործողության նախապատրաստման թեմայով: Կիրառման շրջանում և զորամիավորման շտաբում ԲԿ վարչակազմի, ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի մասնակցությամբ իրականացվել է տեղազննում, տեղանքում կատարվել են խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, տեղանքի մանրակերտի վրա հստակեցվել են փոխգործակցության կազմակերպման մանրամասները: Մարզումները միտված են զորքերին մարտական խնդիրների առաջադրման և փոխգործակցության ապահովման առումով զորամիավորման շտաբի և ստեղծված աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների ամրապնդմանը, զորամիավորման կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակման և գործողությունների պլանավորման կարողությունների կատարելագործմանը: Շտաբային մարզումները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:

Նմանատիպ նյութեր