Խաբի Ալոնսո. Մանչեսթերյան դերբին Անգլիայում մեծ իրադարձություն է
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման մասին, որը կայանալու է սեպտեմբերի 10-ին:
«Անգլիայում մանչեսթերյան դերբին մեծ խաղ ու իրադարձություն է: Կարծում եմ, այն տակտիկական հանդիպում կլինի: Երկու մարզիչներն էլ ունեն իրենց մեթոդիկան, նրանք ամեն ինչ վերլուծում են: Տեսնենք, թե ինչ կստացվի: Հուսով եմ, որ կկարողանամ դիտել այդ խաղը:
Կարծում եմ, որ Գվարդիոլան և Մոուրինյոն ընդհանուր շատ գծեր ունեն, եթե խոսենք բնավորության և առաջնորդի հատկանիշների մասին:
Ֆուտբոլային առումով նրանք ունենն սեփական գաղափարները, պատկերացումները, թե ինչ մարտավարություն ընտրել կոնկրետ խաղի համար: Այս առումով նրանք տարբերվում են», ասել է Ալոնսոն: