211652_close_icon
views-count1274 դիտում article-date 23:30 30-04-2014

Շատ ցավալի է, որ բաց եմ թողնելու եզրափակիչ խաղը. Խաբի Ալոնսո

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն տխրել է, որ որակազրկման պատճառով չի կարողանալու մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Շատ ցավալի է, որ բաց եմ թողնելու եզրափակիչ հանդիպումը: Բայց այսօր գլխավորը այն է, որ թիմը կարողացավ հասնել իր ուզածին: Վերջին երեք տարվա ընթացքում մենք զիջեցինք կիսաեզրափակիչներում, սակայն այն անգամ վերջապես կարողացանք դուրս գալ եզրափակիչ: Հուսով եմ, որ այլևս հուսահատություն չի լինի և մենք կկարողանանք հաղթել եզրափակիչում»,-ասել է Ալոնսոն: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը երկու խաղերի արդյունքում «Բավարիա»-ին հաղթեց ընդհանուր 5:0 հաշվով, իսկ պատասխան խաղում երկրորդ դեղին քարտը ստանալու համար Ալոնսոն որակազրկվեց մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր