Թուրքիայում ձերբակալել են 100-ից ավելի բանակային իմամների
Թուրքիայում անվտանգության ուժերը ձերբակալել են 105 բանակային իմամների, որոնց մեղադրում են հուլիսյան ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ, հաղորդում է The Daily Mail-ը։
Ձերբակալություններն ընթացել են երկրի 17 նահանգներում։
Ինչպես պնդում են իրավապահ մարմիններում, ձերբակալված իմամները եղել են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդի կազմակերպության անդամներ։ և կարևոր պաշտոններ էին զբաղեցնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել են նաև այդ երկրի ռազմաօդային ուժերի 73 ծառայողներ՝ 66 սպա և 7 սերժանտ։ Վերջիններիս նույնպես կասկածում են հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ։
Ներկա պահին Թուրքիայի ԶՈՒ-ից հեռացվել է 4524 ծառայող, այդ թվում՝ 151 գեներալ։ Նրանցից շատերի նկատմամբ հետաքննություն է տարվում։