4890 դիտում
10:23 07-09-2016
Սարատակի գյուղապետին ցուցում է տրվել արագորեն վերացնել ընտրացուցակներում եղած թերությունները. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Շիրակի մարզի Սարատակ գյուղում ծավալվող իրադարձությունների շուրջ հրապարակումից օրեր անց գյուղապետին են այցելել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնք ստուգումներ են իրականացրել մեր նշված հասցեների և կեղծ գրանցումների կապակցությամբ։
Հայտնաբերվել էր, որ, իսկապես, գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուն ապօրինաբար ուռճացրել է ընտրացուցակներն՝ իր օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Նրան ցուցում է տրվել արագորեն վերացնել ցուցակներում եղած թերությունները, ասել է թե՝ վերացնել հանցագործության հետքերը։
Միաժամանակ՝ գյուղապետին «վերադաս մարմինը» (մեզ չհաջողվեց պարզել, թե «վերադաս մարմին» ասելով, ում նկատի անեն գյուղապետի թիմակիցները) խիստ նկատողություն է տվել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այցելել են նաև թերթում նշված հասցեներով, զրուցել են գյուղացիների հետ ու պարզել են, որ նրանք անգամ տեղյակ էլ չեն եղել, որ գյուղապետն իրենց տների վրա մարդիկ է գրանցել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4850 դիտում
10:24 02-06-2017
Տերովին՝ տերը, անտերին՝ գելը. Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել․ «Չորրորդ իշխանություն»
4099 դիտում
14:00 23-02-2018
Հնդկական ընկերությունը ներկայացրել է պարզաբանում՝ խոստանալով վերացնել թերությունները. ՍԱՊԾ
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»