4132 դիտում
14:00 23-02-2018
Հնդկական ընկերությունը ներկայացրել է պարզաբանում՝ խոստանալով վերացնել թերությունները. ՍԱՊԾ
Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:
Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց և չոր եղանակով: Քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիր վարունգներ:
Արտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն և մեկնաբանել, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
9140 դիտում
15:45 13-07-2017
«Հյուսիս-հարավ». չինական ընկերությունը վերացնում է թերությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
655 դիտում
13:40 06-01-2025
Հատկապես շնորհավորում եմ ԼՂ-ի ժողովրդի Սուրբ Ծնունդը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
673 դիտում
13:27 06-01-2025
Մենք՝ որպես ազգ, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին. Գարեգին Բ
796 դիտում
13:21 06-01-2025
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ