211652_close_icon

Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները. «Ժողովուրդ»

views-count2069 դիտում article-date 10:25 24-07-2015
«Ժողովուրդ»-ը գրել է «Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է ինչ երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգվում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները և դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ պայմաններին: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով, երևանյան մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են սաների ծնողների միջոցներով»:

Նմանատիպ նյութեր