211652_close_icon
views-count1302 դիտում article-date 23:11 06-09-2016

Օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում 2008 թ. ծնված Ա. և 1959 թ. ծնված Գ. Հ. -երը քնած են եղել: *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 71 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 36/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր