Ֆրանսիայում քաղցկեղից մահացել է դեմքի փոխպատվաստման ենթարկված աշխարհում առաջին կինը
Ֆրանսուհի Իզաբել Դինուարը, ով դեմքի փոխպատվաստման ենթարկված առաջին կինն էր աշխարհում, 49 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայում: Այս մասին գրում է eg.ru-ն:
Դինուարը լուրջ վնասվածքներ էր ստացել2005 թվականի մայիսին` իր իսկ շան հարձակումից հետո, ինչից հետո ենթարկվել էր դեմքի փոխպատվաստման վիրահատության:
Փոխպատվաստման համար անհրաժեշտ մաշկը, այդ թվում` քթի և բերանի մկանները, վերցվել էին դոնոր կնոջից, որի մոտ ուղեղի մահ էր արձանագրվել:
Հետվիրահատական բուժումը հանգեցրել էր նրան, որ կնոջ մոտ զարգացել էին օնկոլոգիական երկու տեսակի հիվանդություններ, որոնք պայմանավորված էին բազմաթիվ դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտությամբ: