Միայն նախորդ տարվա ընթացքում աշխարհում քաղցկեղից մահացել է 8,7 մլն մարդ. հետազոտություն
ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու, թե որքան մարդ է մոլորոկի վրա տառապում քաղցկեղով:
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են ամերիկյան բժիշկների ասոցիացիայի JAMA Oncology ամսագրում:
Պարզվել է, որ 2105թ.-ին աշխարհում քաղցկեղով հիվանդացել 17,5 մլն մարդ, որոնցից 8,7 մլն-ը մահացել է ՝ չարորակ ուռուցքի պատճառով:
Ըստ փորձագետների՝ աշխարհում քաղցկեղով տառապում է յուրաքանչյուր 3-րդ տղամարդը և յուրաքանչյուր 4-րդ կինը:
Նշվում է նաև, որ նման հիվանդերի թիվը տարեցտարի աճ է գրանցում:
Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի ամենատարածված տեսակը կանանց շրջանում կաթնագեղձի, տղամարդկանց մոտ՝ շագանակաղեղձի, իսկ երեխաների մոտ՝ արյան քաղցկեղն է: