211652_close_icon
views-count1368 դիտում article-date 20:32 06-09-2016

Լիտվայի խորհրդարանում կայացավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Սեպտեմբերի 5-ին Լիտվայի խորհրդարանում կայացավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ։ Բենեդիկտաս Յուոդկան շնորհավորեց դեսպան Մկրտչյանին նշանակման կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-լիտվական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի և առանձնահատուկ ընդգծվեց այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը: Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մեծապես կարևորեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը։ Իր հերթին դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է մոտ ապագայում ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ բանակցությունները: Դեսպանը նշեց, որ Հայաստանի վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որի նպատակն է բարեկամ և գործընկեր երկրների թվի ավելացումը աշխարհի տարբեր մասերում: Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Սեպտեմբերի 6-ին ՀՀ դեսպանը հանդիպեց Սեյմասի փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։ Վերջինս բարձր գնահատեց Եվրոպական Միություն-Հայաստան բանակցությունների հաջող ընթացքը։ Զրուցակիները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ կատարվեց հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այդ համատեքստում գոհունակություն հայտնելով առևտրի ակտիվացման կապակցությամբ և ընդգծելով այդ ոլորտում առկա մեծ ներուժը: Սեյմասի փոխնախագահի խնդրանքով՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

Նմանատիպ նյութեր