Քաբուլում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 40 մարդ
Քաբուլի Պաշտպանության նախարարության շենքի հարակից տարածքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, ևս 100-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ըստ տեղեկությունների՝ ավելի ուշ՝ երեկոյան Աֆղանստանի մայրաքաղաքում ևս մեկ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա 1 զոհ: