Եմենում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ. կան տասնյակ վիրավորներ
Եմենի մայրաքաղաք Ադենում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն:
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ Ադենի կետնտրոնում, որտեղ հավաքված են եղել Եմենի բանակի նորակոչիկները` պայթուցիկերով մեքենա է պայթել, իսկ 2-րդ ռումբը պայթեցվել է մայրաքաղաքի մյուս ծայրում` Ադենի ռազմական ճամբարներից մեկում:
Նշենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը շիա շարժման ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի բանակի զորքերի միջև: