211652_close_icon
views-count18419 դիտում article-date 12:36 06-09-2016

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Գոշավանք վանական համալիրից գողացել են գանձանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 5-ին Դիլիջանի ոստիկանություն է դիմել Գոշավանքի մոմավաճառ, 58-ամյա Քնարիկ Հարությունյանը և հայտնել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 19։30-ից մինչև սեպտեմբերի 5-ի առավոտյան ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գոշավանքի վանական համալիրի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել գանձանակը, որի մեջ, ըստ մոմավաճառի հայտարարության, հավաքված է եղել մոմի վաճառքից գոյացած գումարը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վնասի չափը, ինչպես նաև ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր