211652_close_icon
views-count34492 դիտում article-date 13:15 06-09-2016

Հերթական ավտովթարը՝ «ծալապակաս» շինարարների մեղքով. Mercedes-ը, բախվելով բետոնե հատվածին, կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 68-ամյա Օրբել Զաքարյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 21 ՍՍ 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկարությամբ տեղադրված բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Օ. Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարը եղել է ճանապարհը կառուցող «ծալապակաս» շինարարների մեղքով, ովքեր ճանապարհին չեն տեղադրել անվտանգության համար նախատեսված լույսերն ու ժապավենները։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր