37669 դիտում
11:10 16-07-2015
Երևանում Opel-ի «ծալապակաս» վարորդի մեղքով բախվել են «գոլդ» համարանիշներով Mercedes-ն ու զինակոչիկների տեղափոխող ПАЗ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Շիրակի 10 շենքի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 11 NN 999 համարանիշի և ПАЗ մակնիշի ՊՆ 3221 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Աղվան Արշակյանն ու Վարազդատ Բաբայանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը վարել է Գավառի բնակիչ,19-ամյա Հովհաննես Ղարաբաղցյանը, իսկ ПАЗ-ը՝ 63-ամյա Աղվան Մուրադյանը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Opel մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո դիմել է փախուստի, իսկ Mercedes-ն էլ բախվել է ПАЗ-ին, որով զինակոչիկներ էին տեղափոխվում:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ՃՈ-ն ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ու վթարի վայրից փախուստի դիմած Opel-ի «ծալապակաս» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Որքան ժամանակ է՝ «մեծն» ԱՊՊԱ-ն չի բարեհաճել վթարի վայր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11636 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)