2203 դիտում
10:23 06-09-2016
Հինգշաբթի հայտնի կդառնա, թե ինչ են պատրաստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» թերթը գրում է. «Այս հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Դրանից ակնհայտ կդառնա, թե երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա հանդիպման ժամանակ որքան նշանակություն է տրվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում: Ու թեև մեծ քսանյակի շրջանակներում երբևէ Արցախի հիմնահարցը չի քննարկվել, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շարքում հիշատակվում է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում:
Այս բացառությունը, թերեւս, պայմանավորված է այդ հակամարտությանը գերտերությունների անմիջական մասնակցությամբ, որոնք քսանյակում են: Իսկ ԼՂՀ խնդրին անդրադարձը գուցե ակնարկների մակարդակով հնչած լինի: Իսկ թե կոնկրետ ինչպիսի բովանդակությամբ, կպարզվի, երբ համանախագահողները մոսկովյան խորհրդակցությունից հետո հրապարակեն բանակցությունների առաջիկա շարունակության վերաբերյալ իրենց տեսլականը: Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից իր թվիթերյան էջում սեպտեմբերի 3-ին կատարած գրառումը՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է», վկայում է, որ համանախագահողները ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու հստակ ծրագիր ունեն: Իսկ թե այն մեզ համար ինչ հեռանկարներ է խոստանում, պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու ամիսներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5740 դիտում
15:45 21-04-2016
Այն, ինչ առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմի երազանքը չէ. Շավարշ Քոչարյան
3342 դիտում
10:49 22-02-2019
Համանախագահները ոգևորված են. Փաշինյանը Դավոսում ԼՂ հարցով ինչ-ինչ թեզերի շուրջ համաձայնության է եկել. «Փաստ»
1107 դիտում
10:11 03-02-2014
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Ադրբեջան
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»