ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ժամանել են Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ այսօր նրանք պատրաստվում են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո ԵԱՀԿ համանախագահները կժամանեն Հայաստան:
Հունվարի 23-24-ին Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որի ժամանակ կողմերը որոշել էին շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում վերսկսված երկխոսությունը և կազմակերպել Հայաստանի և Ադրբրեջանի նախագահների հերթական հանդիպումը: