2763 դիտում
14:59 06-09-2016
Ֆրանսիայում մանկապարտեզի սաների ծնողները թույլ չեն տվել հիջաբով մուսուլման կանանց մտնել շենք
Կորսիկայի Բոնիֆաչո քաղաքի մանկապարտեզներից մեկի սաների մայրերը թույլ չեն տվել, որպեսզի մանկապարտեզ յաճախող մուսուլման երեխաների մայրերը, ովքեր հիջաբ են կրում, մուտք գործեն մանկապարտեզ, հաղորդում է BBC-ն։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավելի ուշ, որպեսզի կանխվի աճող կոնֆլիկտը, միջամտել է տեղի ոստիկանությունը։
Ծնողների խոսքով՝ իրենց վրդովեցնում է հանգամանքը, որ երեխաներին արգելում են կրել խաչ-կուլոններ, սակայն նույն ժամանակ անարգել մանկապարտեզ կարող են մտնել հիջաբ կրող մուսուլման կանայք։
Համաձայն Ֆրանսիայում գործող օրենքի՝ դպրոցներում արգելվում է երեխաներին ու ուսուցիչներին հիջաբ, կրոնական պատկանելությունը խորհրդանշող զարդերև այլ իրեր կրել, սակայն օրենքը չի տարածվում դպրոց այցելող ծնողների վրա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1108 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
808 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1420 դիտում
17:47 02-01-2025
Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել