211652_close_icon
views-count986 դիտում article-date 18:19 05-09-2016

Օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 28 շենքի բնակարաններից մեկում վատառողջ քաղաքացի կա, որին բնակարանից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ք. Պ.-ին (1955 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքանային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Դ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր