«Բարսելոնան» հայցով կդիմի ՖԻՖԱ-ին
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին այն բանի համար, որ բրազիլական «Սանթոսը» խախտել է երկու ակումբների միջև պայմանավորվածությունը` հարձակվող Գաբրիել Բարբոզային վաճառելով «Ինտերին»:
2013-ին, երբ «Բարսելոնան» ձեռք բերեց Նեյմարին, կատալոնացիները Գաբրիելին և «Սանթոսի» երկու այլ խաղացողների առաջնահերթ ձեռք բերելու իրավունք ստացան:
Բրազիլական ակումբը 3 օրվա ընթացքում պետք է իսպանացիներին տեղյակ պահեր ֆուտբոլիտների վերաբերյալ առաջարկների մասին, որից հետո «Բարսելոնան» կարող էր ձեռք բերել խաղացողներին` վճարելով նույն գումարը:
«Սանթոսը» «Ինտերից» 30 մլն եվրոյի առաջարկ է ստացել, սակայն այդ մասին չի տեղեկացրել «Բարսելոնային»: