211652_close_icon
views-count5429 դիտում article-date 14:33 05-09-2016

Ստեփանակերտում կայացել է բարերար Արթուր Վարժապետյանի կողմից ավտոմեքենաների հանձնման արարողությունը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի` Բակո Սահակյանն Արթուր Վարժապետյանին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: [img]/ups/images/0935664001473071182523877.jpg[/img]

Նմանատիպ նյութեր