211652_close_icon
views-count601 դիտում article-date 17:22 02-06-2015

Ստոկհոլմում կայացել է Աստրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված մրցանակների հանձնման արարողությունը

Հունիսի 1-ին Շվեդիայի մայրաքաղաքում Ստոկհոլմում կայացել է մեծանուն շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Սա աշխարհում երեխաների և պատանիների համար գրականության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է: Ստոկհոլմի ֆիլարմոնիայի բեմում տարվա համար նախատեսվող մրցանակը ստացավ Հարավաֆրիկյան հանրապետությունը ներկայացնող PRAESA (Project for the Study of the Alternative Education in South Africa) կրթական կազմակերպության տնօրեն Կարոլ Բլոխը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակը սահմանվել է Շվեդիայի կառավարության կողմից՝ անվանի կին գրողի մահվանից հետո՝ 2002-ի հունվարին: Գումարային պարգևատրման չափը կազմում է 5 մլն շվեդական կրոն (մոտ 537 հազար եվրո): Ժյուրին բաղկացած է 12 անդամից, որոնց թվում է նաև գրողի ընտանիքի ներկայացուցիչը՝ նրա ծոռ Յուհան Պալմբերգը: Այս տարվա մրցանակներին հավակնում էին աշխարհի 61 երկրների 197 թեկնածուներ:

Նմանատիպ նյութեր