Պուտինը՝ Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին
Bloomberg պարբերականին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե արդյոք ինքը մտադրություն ունի մասնակցելու 2018 թվականին ՌԴ նախագահի ընտրություններին, թե ոչ, փոխանցում է rosbalt.ru-ն։
«Մենք այժմ կանգնած ենք խորհրդարանական ընտրութունների առաջ։ Պետք է անցլացնել այդ ընտրությունները, նայել արդյունքները։ Այդ իսկ պատճառով վաղ է խոսելը այդ մասին»,-մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտինի խոսքը։
Նա նշել է, որ արագ փոփոխվող երկրագնդում պարզապես վնասակար է այդ մասին խոսելը. «Հարկավոր է աշխատել, հասնել նրան, որպեսզի իրագործվեն ծրագրերն ու խնդիրները, որոնք ստանձնել ենք, պետք է հասնել մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության, սոցիալական ոլորտի մակարդակի զարգացմանը, ինչպես նաև երկրի պաշտպանունակության բարձրացմանը։ Այս խնդիրների լուծումից կախված էլ կտեսնենք, թե ինչպես կազմակերպենք 2018 թվականի նախագահական քարոզարշավը և թե ով կմասնակցի դրան։ Ես առայժմ ինձ համար ոչինչ չեմ որոշել»։
ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի ապագա նախագահը պետք է լինի բավականին երիտասարդ, սակայն հասուն մարդ։